Մոսկվայում հունվարի 1-ից միգրանտների համար աշխատանքային արտոնագրի արժեքը կբարձրանա
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում հունվարի 1-ից միգրանտների համար աշխատանքային արտոնագրի արժեքը 4,5 հազարից մինչեւ 5 հազար ռուբլի կբարձրանա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2018 թվականի նոյեմբերի վերջին Մոսկվայի քաղաքային դուման համապատասխան փոփոխություններ էր կատարել եւ հաստատել:
Մոսկվայի քաղաքային դումայի տնտեսական քաղաքականության եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Գուսեւայի կարծիքով՝ մայրաքաղաք պետք է գան աշխատանքային միգրանտներ, որոնք Մոսկվայում աշխատելու համար համապատասխան կրթություն եւ հնարավորություն ունեն:
Ավելի վաղ նա նշել էր, որ օտարերկրացիների համար արտոնագրի բարձրացման միջոցը կարող է ավելացնել երկրի բյուջեն, իսկ ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքնրի համար:
Մոսկվայի քաղաքային դումայի հետ գրեթե միաժամանակ աշխատանքային արտոնագրի արժեքի բարձրացման մասին որոշում է ընդունել Մոսկվայի մարզային դուման: 2019 թվականի հունվարի 1-ից արտոնագիրը 450 ռուբլիով կավելանա՝ կազմելով 4750 ռուբլի:



