Խաղաղ օվկիանոսում մեքենաներ փոխադրող նավն այրվում է
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայից Հավայան կղզիներ ուղեւորվող մեքենաներ փոխադրող նավն այրվում է, անձնակազմը պատրաստվում է լքել այն: Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահակախմբին:
Պանամայի դրոշով Sincerity Ace նավը Հավայան Օախու կղզուց երկու հազար մղոն (ավելի քան 3,5 կմ) հեռավորության վրա է գտնվում:
Մոտ 200 մետր երկարությամբ նավի անձնակազմը կազմված է 21 նավատուց: Հաղորդվում է, որ նավաստիներից 4-ն արդեն տեղափոխվել են փրկարարական լաստանավ, մնացածը պայքարում են կրակի դեմ:
Sincerity Ace-ին օգնության է հասել ԱՄՆ առափնյա պահակախմբի HC-130 Hercules ինքնաթիռը, ինչպես նաեւ աղետի գոտում գտնվող կոմերցիոն նավերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



