Վրաերթ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ. Շ.-ին (ծնված 1964 թ.):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Շ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



