«Պազը» բախվել է 06-ին, 06-ը հարվածել է երկու հետիոտնի․ ավտովթար-վրաերթ Վանաձորում (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:30-ին Վանաձորի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը ПАЗ 672 M մակնիշի ավտոբուսով Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 72-ամյա Հայկուշ Դավթյանին և 61-ամյա Գայանե Անդրեասյանին: Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նշված անձանց, որոնք այնուհետև հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Ավտոբուսը սպասարկում է Վանաձոր-Դարպաս միջքաղաքային երթուղին․ վթարի պահին ավտոբուսի մեջ եղել են քաղաքացիներ, որոնք բարեբախտաբար, չեն տուժել:







