Կիպրոսի ափերի մոտ նավթատար լցանավ է այրվել
МЕЖДУНАРОДНОЕԿիպրոսի ափերի մոտ այրվել է մալթայական ATHLOS նավթատար լցանավը, անձնակազմից 5 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն:
Լցանավը ծով է դուրս եկել դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ուղևորվելով դեպի Հունաստանի Ասպրոպիրգոս նավահանգիստ: Անձնակազմը բաղկացած է եղել 17 հոգուց, որոնցից 7-ը հույն են, 9-ը՝ հնդիկ և մեկը՝ վրացի:
Հայտնի է, որ տախտակամածին վտանգավոր բեռ չի եղել. այն բեռնաթափվել է Կիպրոսի Լարնակի նավահանգստում:
Անձնակազմի անդամներին փրկելու, հրդեհը մարելու և նավթի՝ դեպի ծով հնարավոր արտահոսքը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանաել առափնյա հսկողության նավերը և հրշեջների թիմ:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կրակը լիովին հսկողության տակ է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



