«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերեւս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



