Արտակարգ դեպք Արտաշատի գիշերային ակումբներից մեկում. հրազենային վնասվածքով երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОԱրտաշատի ակումբներից մեկում կրակոց է հնչել, ինչի արդյունքում հրազենային վիրավորում մարդ է տեղափոխվել Վեդի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից։
«Ժամը 3։40-ին ահազանգ ենք ստացել, որ Արտաշատում կրակոց է եղել, և քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետև Արտաշատի բժշկական կենտրոնից է ստացվել հաղորդում, որ իրենց մոտ հրազենային վիրավորումով մարդ է տեղափոխվել։ Հետագայում հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն»,- ասացին ոստիկանությունից։
Ըստ նրանց՝ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում ահազանգ է եղել, որ Արտաշատի ակումբներից մեկում վիճաբանություն է եղել, որի ընթացքում խախտվել է հասարակական կյանքը, և խոչընդոտվել է ակումբի գործունեությունը, հնչել են կրակոցներ։ Դեպքի առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։



