«Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (տեսանյութ)
СПОРТ
Իտալիայի Ա Սերիայում կայանում են 18-րդ տուրի հանդիպումները:
Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 խաղաց «Ատալանտայի» հետ: Խաղի հաշիվը բացվեց 2-րդ րոպեին` տանտերերի ֆուտբոլիստ Ջիմսիտիի ինքնագոլի շնորհիվ:
«Ատալանտան», սակայն, կարողացավ կամային հատկանիշներ ցուցադրել ու ոչ միայն հավասարեցնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ:Դուբլի հեղինակ դարձավ Զապատան:
53-րդ րոպեին թուրինյան ակումբը գործում էր 10 ֆուտբոլիստով: 63-րդ րոպեին փոխարինման մտավ Կրիշտիանու Ռոնալդուն և փրկեց իր թիմին պարտությունից: Պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ 78-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» շարունակում է անպարտելի մնալ և 50 միավորով առաջին տեղում է: «Ատալանտան» 25 միավորով 7-րդն է:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



