Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը եւ Սարավան-«Զանգեր» հատվածը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Սարավան-«Զանգեր» հատվածը:
Ալագյազ-Ծիլքար եւ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում, «Չայնիի» ոլորաններւմ առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:



