«Բանանց» ՖԱ-ի այցը Գավառի մանկատուն
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 19-ին «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստներն ու աշխատակազմը այցելեցին Գավառի մանկատուն:

Մանկատան տնօրինության ուղեկցությամբ նրանք ծանոթացան հաստատության ենթակառուցվածքներին և հարմարություններին:

«Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Վահագն Այվազյանը, Ստեփան Ղազարյանը, Արամ Բարեղամյանը, Արթուր Ավագյանը և Հակոբ Հակոբյանն ակումբի այլ աշխատակիցների և մանկատան սաների հետ պիցցաներ պատրաստեցին:


Տեղի ունեցավ բակային ֆուտբոլի հանդիպում «Բանանց» ՖԱ-ի և Գավառի մանկատան թիմի միջև, որի արդյունքում հաղթող ճանաչվեց մանկատան սաների թիմը։

Ֆուտբոլային թեժ հանդիպումից հետո մանկատան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա՝ ֆուտբոլիստների հարցերին պատասխանում էին մանկատան սաները:

Դե իսկ վերջում բոլորը շնորհավորեցին միմյանց գալիք Ամանորի և Ծննդյան տոների առթիվ, ֆուտբոլիստները հանձնեցին մանկատան երեխաների համար պատրաստված նվերները:

Մանկատան և «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը խոստացան միմյանց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն:
Ստորև՝ ֆոտոռեպորտաժ և տեսանյութ․




