Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:
Բացի ներկայացումից փոքրիկներին հնարավորություն էր տրված այցելել զվարճանքի կենտրոններ, ուր նրանց ընդունել են անվճար հիմունքներով:
Նրանց էր միացել Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ:




1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



