Աշտարակի խճուղում վրաերթի են ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 22-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արայիկ Նազարեթյանը Հալաբյան փողոցից դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



