Թուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
ЛАЙФԹուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։ Այս մասին ուրբաթ օրը ТRТ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Հունվարի 8-ին Վաշինգտոնում կանցկացվի հանդիպում, որի ժամանակ կքննարկվի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ չհստակեցնելով առաջիկա բանակցությունների մակարդակը։
Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կհանի իր զորամիավորումները Սիրիայից, քանի որ «Իսլամական պետությունը» պարտվել է եւ այլեւս սպառնալիք չի ներկայացնում։ 2000 մարդուց կազմված զորքի դուրսբերումն, ըստ մասնագետների, 60-100 օր կտեւի։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



