Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանական պոպուլիզմը, «պուպուշ» ոստիկանությունն ու երևանյան փողոցների բարդակը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Հայաստանի, հատկապես Երևանի ճանապարհատրանսպորտային վիճակը վերջին ամիսներին, մանավանդ վերջին օրերին բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս սոցցանցերում: Բազմաթիվ ֆեյսբուքյան խմբերում ժամ առ ժամ ավելանում են տեսագրությունները երթևեկության կանոնները խախտող մեքենաների մասնակցությամբ: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է ճանապարհատրանսպորտային վիճակի իրական բարդությունը, եթե դրա խտացված ֆեյսբուքյան պատկերն է այսքան հագեցած: 

Այսքանով հանդերձ, ոստիկանապետ Օսիպյանը, օրինակ, հայտարարում է, որ իրենք սկսել են ավելի լավ աշխատել և իրենց հասցեին քննադատություններն անտեղի են, «ցեխ շպրտոցի» են: Գուցեև լավ աշխատելու մասին պարոն Օսիպյանն ունի սեփական չափանիշները, բայց այդ լավ աշխատանքը, մասնավորապես ՃՈ աշխատանքը Երևան քաղաքում չի զգացվում: Այնուամենայնիվ, հակված չենք խնդրին նայել բացառապես ոստիկանության, ոստիկանապետի ու ՃՈ աշխատանքի տեսանկյունից միայն: Սրանք կարևոր թիրախներ են, բայց ոչ ամբողջական: Հայաստանում տիրող ճանապարհատրանսպորտային վիճակն ունի առավել մեծ քաղաքական կոնտեքստ: Ընդ որում, որպեսզի չթվա, թե խոսքը միայն նոր իշխանությունների և նրանց վերագրվող ճանապարհային «բարդակի» մասին է, փորձենք խնդրին նայել ավելի լայն՝ անդրադառնալով նաև ճանապարհատրանսպորտային ոլորտում նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

Արդարացի են ոստիկանապետի, Փաշինյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների այն պնդումները, որ ինչպես բոլոր համակարգերում, այդպես էլ ոստիկանության և ՃՈ համակարգում կար բավական մեծ ծավալի կոռուպցիա: Նկատելի էր, որ ՃՈ աշխատակիցները առաջնորդվում են որսորդի հոգեբանությամբ, տեսանկարահանող սարքերն ու դրանք համակարգողները արձանագրում են խախտումներ հնարավոր բոլոր դրվագներից, միաժամանակ կա կարմիր գծեր կոչվող երևույթը՝ իր անհասկանալի ֆինանսական մեխանիզմներով: Այս կասկածելի ու վհատեցնող ցանկին միացել էր նաև ԴԱՀԿ–ը, որ ժամանակին չմուծված կամ մուծված, բայց համակարգի տեխնիկական խափանումների պատճառով չարձանագրված ակտերի հետագա ընթացքը տեղափոխում էր անվերջ թվացող հերթեր՝ անվերջ փաստաթղթաշրջանառության մեջ ներքաշելով քաղաքացիներին: 

Այսինքն, որևէ կասկած, որ համակարգը մի կողմից արդյունավետ չէր, մյուս կողմից էլ կոռումպացված էր, չկա: Նոր իշխանությունները, ինչպես և այլ ոլորտներում, ոստիկանության, մասնավորապես ՃՈ ոլորտում իրենց քաղաքական մեկնարկը տվեցին հին պրակտիկաների բացառմամբ: Ավելին՝ արագաչափերն ու կարմիր գծերը, խորհրդավոր Սաշիկը՝ որպես կարմիր գծերի ենթադրվող սեփականատեր, դարձել էին քաղաքական ուղերձների անբաժան մաս հեղափոխության ողջ ընթացքում: Հասկանալով, որ հասարակության ահռելի հատված դժգոհ է ճանապարհատրանսպորտային քաղաքականությունից, հեղափոխականները անընդհատ շեշտադրում էին անում՝ ցանկանալով մոբիլիզացնել այդ դժգոհներին: Արդեն իշխանության գալուց հետո, բնականաբար, պետք էր վճարել այդ մոբիլիզացիայի գինը: Արդյունքում ակնհայտ թուլացվեց ՃՈ զգոնությունը, տեղի ունեցավ չվճարված ակտերի մեծ համաներում որոշակի շերտերի համար: Միաժամանակ բացառվեց կոռուպցիան ՃՈ համակարգում:

Առաջին հայացքից նոր իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի վերացնեն արատավոր նախկին համակարգը: Բայց վերջնարդյունքում մենք տեսնում ենք, որ արատավոր համակարգի պայմաններում երթևեկության վիճակն ավելի բարվոք էր, քան հիմա, երբ կոռուպցիա չկա, չկա նաև, այսպես ասած, իշխանության պատժիչ ձեռքը քաղաքացիների գլխին:

Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է գնալ դարձ ի շրջանս յուր ու վերականգնել կոռուպցիոն մեխանիզմը: Բայց սա նշանակում է, որ նոր իշխանությունները պետք է մտահոգվեն ու հարց տան իրենք իրենց՝ այդ ինչպես եղավ, որ կոռուպցիան ավելի մեծ արդյունավետություն էր ապահովում, քան չկոռուպցիան: Ընդ որում, սա վերաբերում է բոլոր ոլորտներին, ճանապարհատրանսպորտային վիճակն ընդամենը այս մոտեցման ամենացցուն օրինակն է: 

Նախորդ իշխանության սխալները, այդ թվում՝ սխալները հենց քննարկվող խնդրի հետ կապված, կարելի է թվել երկար: Ճանապարհատրանսպորտային քաղաքականության առումով հիմնական սխալը կարելի է ձևակերպել այսպես՝ պետությունը գործադրում էր բացառապես ուժեղ ձեռքի, վերահսկողի, մտրակողի գործառույթներ, միաժամանակ չէր ձեռնարկում ոչինչ՝ երթևեկության նոր մշակույթ ձևավորելու, խրախուսելու, դաստիարակելու համար: Արդյունքում, իշխանության լեգիտիմության դեֆիցիտի ու կոռուպցիոն էության պատճառով այդ գործունեությունը ընկալվում էր որպես հարստահարող:

Նոր իշխանությունների քաղաքականությունը իր էությամբ նախորդի հակապատկերն է, հակադրությունը: Պետության փափուկ ձեռք, որի հասարակական ընկալման դրսևորումը ճանապարհներին տիրող ամենաթողությունն է: Սա նշանակում է, որ բացառապես կոռուպցիան վերացնելով՝ հարցը չի լուծվել, ավելին, առաջացել են նոր խնդիրներ: Պետությունն, ըստ այդմ, ամենավերին օղակների մակարդակում պետք է հստակ ձևակերպի նոր քաղաքականություն ու հրաժարվի հեղափոխական մեսիջների իներցիայից: 

Պետության, մասնավորապես ոստիկանության վերահսկող ձեռքի ներկայությունն անհրաժեշտ է, միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի ուժեղ ձեռքին զուգահեռ ձևավորվի երթևեկության մշակույթ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի խնդիրը կարգավորել արտահերթ ռեյդերով: Սրան զուգահեռ անհրաժեշտ է հասկանալ, որ կոնկրետ ՃՈ համակարգում աշխատանքի նախկին մոտիվացիան եղել է կոռուպցիան: Այժմ այդ խթանը չկա, ասել է թե, պետք է հիմնովին փոխել ՃՈ–ի էությունը ու ներմուծել նոր մոտիվացիա: Հեղափոխական պոպուլիզմն այս հարցում արդեն դառնում է լուրջ դժգոհության ալիք, ու իշխանությունը ունի մտահոգվելու լուրջ պատճառ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев