«Աբովյան» ՔԿՀ-ն համալրվել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 19-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը համալրվեց կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անմիջական մասնակցությամբ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակի ստեղծումը նպատակ ունի ծնող-երեխա շփումը դարձնելու է՛լ ավելի ազատ, անմիջական և տրամադրող, իսկ սենյակի փափուկ գորգերը, մանկական զանազան խաղալիքներն ընտանեկան միջավայր ստեղծելու լավագույն պայմաններն են:
Հատկանշական է հատկապես այն, որ սենյակի պատերը զարդարում են նախկին անչափահաս դատապարտյալների ձեռքի յուրօրինակ աշխատանքները:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



