Ереван, 03.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Արգելքների գոտիավորումը փոխվում է, իսկ վերահսկողության մակարդակը շարունակում է աճել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով շարունակում են գործել ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «անապահով» կամ «անորոշ» կարգավիճակ:

2018 թվականի դեկտեմբերի 14–ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի՝ փետուր, աղվամազ, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: 

Սակայն հարց է ծագում, թե շուկաներում և խանութներում վաճառվող ռուսական ծագման խոզի մսին և թռչնամսին, որի սպառումն, ի դեպ, բավականին մեծ է, այն որքանո՞վ է առնչվում: Պարզվում է, որ վերը նշված մսամթերքի և այլ ապրանքատեսակների ներմուծումը ՀՀ տարածք վաղուց է արգելվել, սակայն ժամանակ առ ժամանակ դրանց աշխարհագրությունն է փոխվում, ինչի մասին ռուսական պատկան մարմիններն իրազեկում են գործընկեր կազմակերպություններին, իսկ տեղական կառույցներն էլ` իրենց երկրի ներմուծողներին և սպառողներին: 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին, նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մսատեսակների ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում է, թե տվյալ խմբաքանակը որտեղ է արտադրվել, որ ընկերության կողմից: «ՍԱՏՄ–ն փոխել է գոտիավորումը, և եթե նախկինում որոշ շրջաններից չէր թույլատրվում մսամթերք ներկրել, ապա հիմա այլ գոտիների համար են արգելքները գործում: Այսինքն, այս պահին ծառայությունը թույլ չի տալիս հրապարակված շրջաններից մսամթերք ներմուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, ապա Ռուսաստանում այն էլեկտրոնային համակարգով է իրականացվում: Եվ երբ իրենք գոտիավորում են իրականացնում և վտանգավոր գոտիների անունները հրապարակում են, այդ վայրերից ուղեկցող փաստաթուղթ այլևս չի տրվում: Քանի որ փաստաթղթավորումը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդ իսկ պատճառով այլևս հնարավոր չէ արգելված վայրերից մսամթերք ներկրել և այլ գոտիներից ուղեկցող փաստաթուղթ ներկայացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ թեև ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող մսամթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում, սակայն այս պահին սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն, եթե խանութներում և շուկաներում ռուսական ծագման մսամթերք է վաճառվում, ապա պետք է հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգ մսամթերք ձեռք բերելուն, ապա դրա առաջին նախապայմանը մսամթերքը շուկաներից և խանութներից ձեռք բերելն է, իսկ բակերում և մեքենաների բեռնախցիկից վաճառվող միսը եղել և շարունակում է վտանգավոր համարվել:

«Ամենակարևոր բանը, որ սպառողը չպետք է անի, վաճառքի պատշաճ պայմաններին չհամապատասխանող վայրերից միս գնելն է: Չի կարելի մեքենաների բեռնախցիկից կամ փողոցից միս կամ մսամթերք գնել: Ձուկը նույնպես չի կարելի փողոցից գնել, որովհետև կենդանական ծագման սննդամթերքը բարձր ռիսկային է համարվում և արագ է փչանում: Ուստի անկախ եղանակից, այն պետք է սառնարանային պայմաններում պահվի: Օրինակ, եվրոպական երկրներում ձկնամթերքի շուկաները մինչև կեսօր են աշխատում: Այսինքն, գիշերվա ժամին շուկա բերված ձկները, որոնք մինչև կեսօր չեն սպառվում, պարզապես թափվում են: Շատ կարևոր է հիշել, որ փողոցից չի կարելի մսամթերք գնել»,– ասաց Գ. Ավետիսյանը: 

Իսկ այն խոսակցությունները, թե Ամանորի կապակցությամբ շուկաներում սկսել են Թուրքիայից ներկրված լոլիկ վաճառել, պարզվում է՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում այս պահին թուրքական ծագման լոլիկ չկա:

«Այս պահին մենք Թուրքիայից ներկրված լոլիկ չունենք: Ունենք Ռուսաստանից, Վրաստանից ներկրված: Գուցե հետագայում նաև թուրքական լոլիկ նույնպես շուկայում վաճառվի, բայց տեսչական մարմինը խստացրել է Թուրքիայից Հայաստան լոլիկի ներկրման պայմանները: Այսինքն, Թուրքիայից Հայաստան ներկրվող բուսական ծագման մթերքները բուսասանիտարական վերահսկողությունից բացի սննդամթերքի անվտանգության վերահսկողություն են անցնում, որի ժամանակ ստուգվում է պեստիցիդների և թունաքիմիկատների մնացորդային նյութերի առկայությունը»,–ասաց Գ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Трамп объяснил, почему пошлины не заставят Путина закончить войнуВ медучреждениях Еревана лечатся 9 студентов, пострадавших при ДТП близ АгарцинаУчёные раскрыли загадку изумрудной мумииТрамп о «Томагавках» для Украины: «На самом деле нет»Адвокат: Геворк и Амбарцум Нерсисяны дали показания - ждем решенияЦены на нефть повышаются«Россия понимает и действует»: в Армению приедут волонтеры - филологи и педагоги Стипендиаты фонда «Музыка во имя будущего» приняли участие в международном фестивале «Москва встречает друзей» Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»У властей Армении нет карт-бланша в вопросе «наличия политзаключенных»: «Паст»Трамп-младший посетит Армению: «Паст»«Окно Овертона»: технология манипуляции против святости: «Паст»Еще один мост между народами Министр обороны Армении не принял участия в мероприятии на уровне СНГАрсен Гукасян помещен под домашний арестНовая кампания к Дню сбережений: IDBank Генеральный директор Ucom Ральф Йирикян представил видение развития телекоммуникаций в эпоху искусственного интеллекта Разъяснение Нарека Карапетяна: Как можно снизить тариф для населения на 3 драма?Почти 50 человек стали жертвами урагана «Мелисса» в странах Карибского бассейнаУкраинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами РоссииUBPay начала сотрудничество с сервисом денежных переводов iSendСирануш Саакян: «Заявление Рубена Варданяна имеет важное юридическое значение»Армянские тяжелоатлеты завоевали малые медали в ДурресеСуд одобрил отмену дачи показаний Нетаньяху в воскресенье в связи с поминками его тестяВперёд в будущее: Toyota обещает электромобиль с рекордным пробегом и сверхбыстрой зарядкойПредставители Армении удостоились наград на первой Международной премии «Евразия» в Москве Политические камикадзе: чем напугают армянский народ? «Паст»Дадут ли показания те, кого принуждают участвовать в «литургических» митингах? «Паст»Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»«Эпоха мира» Пашиняна без... мира: «Паст»Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть«Каждый день мы влюбляемся в Армению»: участники африканской группы Moriox Kids – о теплоте армян, встрече с Саро и своём первом сольном концерте в ЕреванеВозрождение под куполом: в Ереване открылась Tashir ArenaПремьер-министр Венгрии назвал единственного посредника, способного добиться мира в УкраинеИзраильская армия объявила о возобновлении перемирия в Газе: число погибших достигло 60Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войныСенат США принял резолюцию, блокирующую тарифы на товары из БразилииБелый дом уволил всех членов Комиссии, которая должна была рассмотреть проект строительства бального залаОмбудсмен Армении приняла представителей авторитетных международных СМИРоссия и Япония обсуждают запуск прямых авиарейсов IDBank — серебряный спонсор 50-го юбилейного международного банковского конференции BACEE При поддержке IDBank и Idram стартовал проект «Симфонический лес»Раффи Ованнисян снова проявляет активность? «Паст»Ucom способствует развитию безопасной и надежной цифровой среды в Армении Говорящие цифры: кто «двигает» экономику Армении? «Паст»Власть без опоры, митинг в церкви без поддержки: «Паст»Турецкое издание обвинило Азербайджан в желании потакать ИзраилюАстхик Аветисян вошла в состав жюри международного жюри Eventiada PR AwardsВсемирно известный адвокат Джеффри Робертсона выступил с заявлением о незаконном преследовании Карапетяна