Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ ն ախարարի պաշտոնակատարը այցելել է սահմանամերձ Մովսես - Չորաթան – Նորաշեն համայնքներ

ОБЩЕСТВО

 

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես - Չորաթան – Նորաշեն համայնքների բնակիչները համոզված են, որ այսուհետ իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնա։ Տասնամյակներ ի վեր չնորոգված այս գյուղերն իրար կապող ու միջպետական ճանապարհին միացնող 5,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը նորոգվել ու բարեկարգվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերականգնվել են նաև դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհները։

 

 

 

Չորաթան համայնքում ամբողջ գյուղով էին պատրաստվել դիմավորելու կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու եկած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, ճանապարհաշինարարներին, հիմնանորոգման աշխատանքների պատասխանատուներին։

 

 

 

Ծրագրի շրջանակներում այս ճանապարհահատվածն ասֆալտապատվել է, հիմնովին վերակառուցվել է ջրահեռացման համակարգը, ճանապարհի 162-րդ կմ-ում գտնվող կամուրջը, կառուցվել են միաձույլ բետոնե և գաբիոնային շարվածքով հենապատեր, նոր մայթեր, իջատեղեր և մուտքեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ, կատարվել են նշագծումներ։

 

 

 

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է նաև Տավուշի մարզի  հանրապետական նշանակության Բերդ – Այգեձոր - Չինարի ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որը միջպետական ճանապարհի հետ է կապում Նորաշեն - Արծվաբերդ գյուղական համայնքները։

 

 
Նորաշենցիներն ու արծվաբերդցիները նախարարի պաշտոնակատարին դիմավորեցին համայնքի մուտքի մոտ՝ հիմնանորոգված ճանապարհի սկզբնամասում։
 
Նրանք էլ համոզված են, որ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու գյուղերի զարգացման համար։
 
Հիմնանորոգված ճանապարհը նոր հույսեր է արթնացրել սահմանամերձ այս բնակավայրերում։ Արծվաբերդի վարչական ղեկավար Օնիկ Բալյանը փաստում է նաև շինարարների արագ, որակով ու պատասխանատու մոտեցումն իրենց կատարած աշխատանքին։
 
Իսկ վարորդների համար քարուքանդ ճանապարհին փոխարինած ասֆալտապատ ուղին երկար սպասված երազանք էր, որը հիմա իրականություն է դարձել։
 
Մինչև վերականգնումը՝ քայքայված այս ճանապարհը չուներ նաև բավարար ջրահեռացման համակարգ, չկային ճանապարհային նշաններ ու նշագծումներ։
 
Ծրագրի շրջանակներում կատարվել է  ասֆալտապատում, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են նոր մայթեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, կատարվել են նշագծումներ։
 
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, կարևորելով հատկապես սահմանամերձ բնակավայրերի ճանապարհների բարեկարգման անհրաժեշտությունը, ընդգծեց ճանապարհաշինական աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը.
 
Տավուշի մարզի սահմանամերձ այս բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր  այս տարվա մարտի 23-ին, աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին։
 
Ճանապարհների վերականգնման աշխատանքներն իրականացնող «Արարատ-Ճանշին» և «Տավուշի ՃՇՇ» ընկերությունների ճանապարհաշինարարները պատասխանատվությամբ են մոտեցել իրենց առջև դրված խնդրին, աշխատանքներն ավարտել են որակով և նախանշված ժամկետի շրջանակներում։
 



Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»