Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Հոգեբանի կարծիքով, Հայաստանը թելադրվող քաոսային իրավիճակում է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում, մեկ բառով կարելի է քաոսային իրավիճակ որակել, ինչը համառորեն իր տեղը չի ուզում զիջել հստակությանը և իրատեսությանը: Իրավիճակն ավելի հստակեցնելու և իրական պատկեր ունենալու համար տեղի ունեցող գործընթացները ակադեմիական և կրկնվող հետազոտության պետք է ենթարկել, քանի որ իրադարձությունների ակտիվությունն ու հաճախակիությունը ազդում է հասարակության տրամադրությունների վրա: Ուստի, ձեռքը զարկերակին պահելու համար հարկավոր է հաճախակի նման հետազոտություններ իրականացնել, ինչը շատ օգտակար կլինի նաև նրանց համար, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի, ազգի ու պետականության համար: 

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա հոգեբանի կարծիքով, այն էտապային նշանակություն ունեցավ հասարակության տրամադրությունների վրա: Դա, ըստ Նալչաջյանի, նորմալ է, քանի որ ընտրություններից հետո ավելի հստակ երևաց՝ ինչ ունենք–չունենք: Հասարակական տրամադրությունները դասակարգելով մի քանի խմբերի, հոգեբանի դիտարկմամբ, ունենք տարբեր տրամադրությունների բաժանվող խմբեր, որոնց վարքագծերը բավականին տարբեր են: 

«Հասարակությանը ես կբաժանեի երեք մասի: Առաջինը թեև ամենաբազմամարդը չէ, բայց բազմամարդ դառնալու միտումներ է դրսևորում, վտանգների սուր զգացողություն ունեցող հատվածն է: Նրանք ունեն որոշակի փաստարկներ, «ապացուցողական բազա», որը բաղկացած է այն անձանցից, ովքեր կամ էյֆորիայի մեջ ընդհանրապես չեն եղել, կամ մյուսներից ավելի շուտ են դուրս եկել այդ վիճակից»,– ասաց Կ.Նալչաջյանը:

Հոգեբանի դիտարկմամբ, երկրորդ խմբում այն անձինք են, ում հեղափոխական սպասումները չեն արդարացել, ովքեր թեև նոր իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հանդեպ ժխտողական զգացողություն չունեն, բայց ակնհայտ է, որ լավատեսական սպասումներ ևս դեռ չունեն:

«Այս խումբը ամենաբազմամարդն է: Եվ այդտեղ գտնվող անձինք հիմնականում հավատարիմ են հեղափոխությանը: Նրանք հավատում են, որ ամեն ինչ չէ, որ կարող է արագ տեղի ունենալ: Առանձնանում են հետևյալ արտահայտություններով՝ «20–25 տարվա քանդածն ինչպե՞ս պետք է մի քանի ամսում կառուցեին» կամ «թողնենք, մարդիկ աշխատեն»: Եվ այսօրինակ արտահայտությունները կամաց–կամաց սկսում են կարծրատիպային դառնալ»,– ասաց Կ. Նալչաջյանը:

Երրորդ խմբում հոգեբանն առանձնացնում է այն մարդկանց, ովքեր դեռևս շարունակում են իրենց էմոցիոնալ հիշողություններով ապրել և էյֆորիկ վիճակից չեն կարողանում դուրս գալ: Ներկայում, սակայն, սկսվել է դիրքորոշումների ձևավորման շրջանը, որը բավականին մեծ և ժամանակատար գործընթաց է: 

«Հիմա կամաց–կամաց սկսելու են մոռացվել նախկին դեմքերը, նրանց արած այն գործերը, որոնք մարդկանց դուր չէին գալիս, քանի որ նախկիններն անցնում են պատմության գիրկը: Դրա փոխարեն նոր իշխանություններն են կանգնելու ժողովրդի առջև, և ժողովուրդն արդեն իրենցից է պահանջելու: Այս պրոցեսն արդեն իսկ կամաց–կամաց, մեր աչքի առջև սաղմնավորվում է: Եվ շատ կարևոր է տեսնել, թե իրադարձությունները ո՞ր ուղղությամբ կզարգանան»,– ասաց Կ. Նալչաջյանը:

Խոսելով հասարակության բևեռացման մասին՝ հոգեբանը նշեց նաև, որ դրան մենք արդեն իսկ առնչվել ենք, ինչը դրսևորվեց միմյանց հետ շփման և հաղորդակցման ժամանակ: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա երկրորդ խմբում գտնվողները բավականին դինամիկ վարքագիծ ունեն: Եվ, հանգամանքներով պայմանավորված, կարող են գնալ կա՛մ դեպի առաջին, կա՛մ դեպի երրորդ խումբ:

«Հիմա դեռևս առջևում ամանորյա թմբիրի մեջ ընկնելու ժամանակաշրջանն է, որն ամեն դեպքում իր գործը կանի: Երրորդ խումբը կսկսի աճել, եթե երկրում բոլոր ուղղություններով սկսեն դրական տեղաշարժեր տեղի ունենալ: Ու, եթե փորձենք վերլուծել, թե ինչու այսպես եղավ, ապա կտեսնենք, որ նախորդ իշխանությունները կորցրել էին իրականության զգացումը: Եվ կամաց–կամաց նրանց հանդեպ ատելության զգացում էր կուտակվել, որի պատճառով էլ պոռթկում տեղի ունեցավ: Որպես հոգեբան կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը երկու բանի չի դիմանում՝ երբ իրեն խաբում են, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի դեպքում, քանի որ խոստացել էր, որ երրորդ անգամ չի ընտրվի, բայց ընտրվեց, և՝ երբ դիպչում են իր արժանապատվությանը: Օրինակ՝ հայրենիքի հանդեպ վտանգը կարող է անգամ այնպիսի թմրած մարդկանց արթնացնել, որ զարմանալ կարելի է: Այսինքն, նոր իշխանությունները թող հիշեն, որ ժողովուրդը տանել չի կարողանում, երբ իրեն խաբում են: Եվ, անկախ նրանից, թե ում են ուսերի վրա բերել իշխանության, ում՝ չէ, եթե իրեն խաբված զգա՝ միևնույն է, չի դիմանալու և պոռթկալու է: Իսկ այն, ինչի մեջ մենք հիմա գտնվում ենք, կարելի է ասել՝ թելադրված քաոս է, քանի որ երբ հոգեբանի տեսանկյունից ուսումնասիրում ենք համաշխարհային զարգացումները, պարզ է դառնում, որ լինելով աշխարհի մի մասնիկը՝ նման տրամադրությունները չեն կարող չանդրադառնալ նաև մեզ վրա: Այս քաոսից Հայաստանը կարող է հաղթանակով դուրս գալ, եթե երկրի կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի և էթնոցենտրիզմի կուտակում տեղի ունենա»,– համոզված է Կ. Նալչաջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана