Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ОБЩЕСТВО
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



