ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Blick.ch կայքը` վկայակոչելով շվեյցարացու խորհրդական Կլաուս Շտելկերին:
Նրա խոսքով` Բլատերի գիտակցությունը տեղն է: «Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա ղեկավարին հոկտեմբերի սկզբին 90 օրով հեռացրել էին պարտականությունների կատարումից: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է վարում Բլատերի դեմ գողության և քրեական անփութության կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական վճարումներ կատարելու համար:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



