Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը կենտրոնացված է կառավարման ձևի փոփոխության վրա. Բորիս Նավասարդյան
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը հիմնականում կենտրոնացված է կառավարման համակարգի ձևի փոփոխության վրա: Լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանիմամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Սահմանադրական փոփոխությունների մյուս դրույթները մնում են ստվերում, և ՀՀ քաղաքացիները հնարավորություն չեն ստանում հասկանալ, թե բացի կառավարման համակարգի փոփոխությունից, էլ ինչ փոփոխություններ են առաջադրվում. ցանկալի կլիներ, որ կարծիքներ ձևավորվեին նաև սահմանադրական փոփոխությունների այլ դրույթների վերաբերյալ»,-նշեց նա` հավելելով, որ այդ խնդիրը առկա է քարոզարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ։
Երևանի մամուլի ակումբը հոկտեմբերի 26-ից սահմանադրական փոփոխություններիհանրաքվեի քարոզարշավի շրջանակում մշտադիտարկում է իրականացնում վեց համապետական («Հանրային», «Հայկական երկրորդ», «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն» և «Երկիր մեդիա») հեռուստաալիքների նկատմամբ:



