Ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք
ОБЩЕСТВОԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, ծեծի 6, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության 4, սպանության սպառնալիքի 3, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, պետական հասարական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու ու ընտրողին ուղղորդելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



