Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Այս փուլում ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տարիներին տնտեսագետ–փորձագետները սկսել են ձեռնպահ մնալ հասարակությանը տնտեսական վերլուծություններ ներկայացնելուց: Նրանք, ովքեր մտահոգված են երկրում վարվող տնտեսական քաղաքականությամբ, հասարակությանը հայտնի էին իրենց դիպուկ և թիրախային վերլուծություններով: Բայց գնալով նրանք էլ սկսեցին լրագրողներին հարցազրույցներ չտալ: Այդ միտումը սկսվեց դեռ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մի մասն էլ այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո սկսեց լռություն պահպանել: Իսկ նրանք, ովքեր հայտնի են իրենց մասնագիտական բարձր որակներով և աշխատասիրությամբ, իշխանափոխությունից հետո ավելի մեծ ոգևորությամբ փորձեցին օգնության ձեռք մեկնել, ծրագրեր առաջարկել: Բայց, հետագայում կարծես հասկացան, որ իրենց գործադրած ջանքերն ապարդյուն են, քանի որ երիտասարդներից կազմված կառավարությունը երևի ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է:

Ու եթե նախարարներից մեկը հայտարարում է, թե մշակույթն ինքն է, մյուսը կրթության ձեռքբերումը համարում է կրոնի պատմության ժամերի կրճատումը, ապա պարզ է, դառնում, որ առայժմ մենք գտնվում ենք փորձարկումների շրջանում: Այսինքն, լուրջ ծրագրերի մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել կամ հասունացել: Այս ֆոնին, բնական է, որ գիտնական–տնտեսագետներն էլ ձեռնպահ կմնան իրենց ասելիքը բարձրաձայնելուց, քանի որ մեծ հաշվով ասողին լսող չկա:

Այս փուլում, երբ արդեն գրեթե պարզ է, թե ինչ կառուցվածք կունենա խորհրդարանն ու կառավարությունը, հարցերի հարցն այն է, թե երբ են երկրում տնտեսական բարեփոխումներ սկսվելու և իրականացվելու, կամ վերջիվերջո երկիրն ինչ ճանապարհով է փորձելու զարգանալ:

Բայց, արի ու տես, որ այս մասին դեռ ոչինչ չի խոսվում: Փոխարենը վարչապետի պաշտոնակատարը շարունակում է միայնակ աշխատել և անգամ նախարարների գործն անել: Օրինակ, Չարենցավանի դասադուլի պատճառները պարզելով զբաղվել: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ով մշտապես բավականին ակտիվ աշխատել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չցանկացավ դիտարկումներ անել, թե կառավարությունն այս փուլում ինչ քայլեր պետք է սկսի իրականացնել երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Հիմա ժամանակն է, որ նորընտիրներն իրենք խոսեն և ասեն, թե ինչ է պետք տնտեսությունը զարգացնելու համար: Ճիշտը դա է: Ես կարող եմ ասել, թե ինչ պետք չէր անել: Օրինակ, որ 101 պատգամավորը դառնա 129 կամ 132: Բայց, այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ հարց մեկնաբանելուց: Համոզված եմ՝ այդպես են մտածում շատ–շատերը, ովքեր իրենց սկզբունքներն ունեն: Մասնագետները սպասում են, որ կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացնեն, որից հետո կմեկնաբանեն: Թող իրենք իրենց ծրագրերը դարձնեն քաղաքականության հիմք, տեսլական, ռազմավարություն, մենք էլ գնահատականներ կտանք: Ես այդպես եմ մտածում»,– ասաց Ա. Մարգարյանը:

Կարճ ասած, ժողովուրդն իր քվեն տվել է կուսակցություններին, ձևավորել է կառավարություն, որի կառուցվածքը մոտավորապես պարզ է: Եվ հիմա գնդակը գտնվում է ժողովրդի մեծամասնության քվեն ստացած, ինչպես նաև խորհրդարան անցած ուժերի դաշտում: Հիմա ժողովուրդը սպասում է հաջորդ քայլերին, որոնցով օր օրի պետք է բարելավվի սոցիալ–տնտեսական վիճակը և մարդկանց կենսամակարդակը պետք է սկսի բարձրանալ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ իրենք կախարդական փայտիկ ունեն, որով ամեն ինչ հնարավոր է կարգավորել և իրականություն դարձնել:

«Տնտեսագետների, քաղաքագետների, իրավաբանների, բոլորի սպասումները բոլորովին այլ էին: Առայժմ պետք է սպասենք, որպեսզի կառավարություն ձևավորվի, ծրագիր ներկայացնեն: Այն ժամանակ էլ ես, ինչպես միշտ, լինելով ակտիվ փորձագետ, իմ կարծիքը կասեմ, բայց այս փուլում ես համարում եմ, որ ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը»,– ասաց Ա. Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана