Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդի Մահա Վատչիռալոնգկոն (Ռամա 10-րդ) թագավորը դեկտեմբերի 9-ի երեկոյան գլխավորել Է Բանգկոկի պատմական կենտրոնի Թագավորական հրապարակում՝ Դուսիտ պալատի մոտ, Երկրորդ ձմեռային տոնավաճառի՝ «Ուն Այ Ռակ»-ի («Ջերմություն եւ սեր») բացմանը նվիրված 39-կիլոմետրանոց հեծանվավազքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը: «Ուն Այ Ռակ» տոնավաճառը կշարունակվի մինչեւ հունվարի 19-ը: Դրա հետ կապված միջոցառումներ են անցկացվում նաեւ Թաիլանդի նահանգների մեծ մասում: Հեծանվավազքերին, որոնք նահանգներում կազմակերպվել Էին Բանգկոկի հեծանվավազքի հետ միաժամանակ, մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



