Ովքեր են դերասան, հումորիստ Արթուր Հակոբյանի երեխաները. լուսանկարներ
ЛАЙФ
Past.am-ը Ձեզ է ներկայացնում ճանաչված դերասանի ոչ այդքան ճանաչված երեխաների լուսանկարները:
Արթուր Հակոբյան. ճանաչված ու սիրված դերասանին այսօր հեռուստաէկրաններին չենք տեսնում:
«Ես այն կարծիքին եմ, որ պետք է հեռուստադիտողին չձանձրացնես և թողես, որպեսզի քեզ կարոտեն, ինչքան էլ որ տաղանդավոր լինես: Այսօր գլխավորն այն է, որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, ուրիշի գործը չանի»:
Բազմաթիվ հեռուստանախագծերում մասնակցություն ունեցած դերասանի ընտանիքի անդամներին հանրությունը այդքան էլ չի ճանաչում: Դերասանը ամուսնացած է. ունի երկու երեխա` աղջիկ և տղա: Նրա աղջիկը` Քնարիկը, սովորում է Երևանի Պետական Համալսարանում, իսկ ահա որդին` Վարդանը, սովորում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ապագա ռեժիսոր է:
«Ես դեմ եմ եղել և հիմա էլ եմ դեմ: Ճիշտ է, նա շատ մեծ շնորհք ունի, և դա օբյեկտիվորեն դատելով եմ ասում, մի կողմ դնելով այն, որ տղաս է: Նա դեռ փոքրուց մեծացել է թատրոնի կուլիսներում. երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով»:




















































