Համաձայնեցվել է ԵԱՏՄ նավթագազային միասնական շուկայի ձևավորման ծրագիրը. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման լայնամասշտաբ ծրագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առարկայական քննարկման են ներկայացվել մեր երկրների համար նշանակալի ոլորտներում համագործակցության հարցերը: Համաձայնեցվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասշտաբային ծրագիրը», - հայտարարել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ նիստի ավարտին կողմերը պետք է նաև հռչակագիր ընդունեն ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիայի զարգացման մասին, որում կարտացոլվեն հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները:
Նա նշել է նաև, որ միավորման անդամ երկրների ղեկավարները քննարկել են տիեզերքի յուրացման գործում սերտ համագործակցության կարգավորման հարցը:
ԵԱՏՄ-ն ավելի քան 183 մլն սպառող ունեցող խոշոր տնտեսական միավորում է, որի շրջանակներում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժմամբ ընդհանուր շուկա:
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян
5
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание



