Թուրքիայում արգելվել է «Լոկ բռնապետ» թատերական ներկայացման բեմադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԱնթալիայում արգելվել է «Լոկ բռնապետ» կոչվող թատերական ներկայացման բեմադրությունը, որում խաղում է պատգամավոր Բարըշ Աթայը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ քաղաքական թեմատիկայով ներկայացումն արգելվում է ոչ առաջին անգամ. ավելի վաղ ներկայացման բեմադրությունը մի քանի անգամ խոչընդոտվել է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:
Անթալիայի ինքնակառավարման մարմինը պատճառաբանում էր, որ արտակարգ դրության պայմաններում նման ներկայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական կարգի և անվտանգության վրա:
Սակայն, ինչպես պարզվեց, իշխանությունները մտադիր չեն արտոնել ներկայացման կայացումը նաև արտակարգ ռեժիմի չեղարկումից հետո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



