Երբ կանչեք, ես կվերադառնամ. Սաակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ դիմելով Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին:
Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին:
«Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար», -ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պահանջելով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



