Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ
ОБЩЕСТВОՀայաստանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին առանձին շրջաններում, 7-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին ժամանակ առ ժամանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



