Իջևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անկախության փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Кто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



