Վրաստանում մարիխուանայի օգտագործումը սահմանափակվել է
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրինագիծը, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Մարիխուանա օգտագործել կարելի է միայն անձնական տարածքում, որը, ի դեպ, ձեռնարկատիրական գործունեության վայր չի հանդիսանա: Հանրային վայրերում, տրանսպորտում, կրթական հաստատություններում այն օգտագործողին սպառնում է 800-ից 2000 լարիի (300-750 դոլար) չափով տուգանք:
Մարիխուանայի օգտագործումն արգելված է 21 տարին չլրացած անձանց: Այն խախտող անձինք կտուգանվեն 500-ից 1500 լարիով (190-560 դոլար):
Աշխատավայրում մարիխուանայի օգտագործման համար նախատեսված է 1000-1500 լարիի չափով տուգանք (375-560 դոլար):
Օրինագիծը մշակել է երկրի ՆԳ նախարարությունը՝ սեպտեմբերին՝ կառավարության նախաձեռնությամբ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



