Մահացել է երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին (լուսանկարներ)
ОБЩЕСТВО116-ամյա Ջերալին Թելլին, ով համարվում էր երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին, մահացել է Միչիգանի իր տանը:
Նրա դստեր խոսքով՝ կինը վերջերս հոսպիտալացվել է թոքերի հիվանդության պատճառով: Սակայն, չնայած հիվանդությանը, Թելին ուրախ էր տուն վերադառնալ, գրում է AP-ն:
Ջերալին Թելլին ծնվել է Մոնթրոզ քաղաքում (Ջորջիայի նահանգ), իսկ Միչիգան է տեղափոխվել 1930-ական թվականներին: Նրա ամուսինը նույնպես երկար կյանք է ապրել՝ մահանալով 95 տարեկան հասակում: Թելլին պատմում էր, որ երբեք չի ծխել և ալկոհոլ չի օգտագործել, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հատուկ ջանք չի գործադրել իր կյանքը երկարացնելու համար: Detroit Free Press թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե չգիտի երկարակեցության գաղտնիքը: «Ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Ես պարզապես ապրում եմ և ոչինչ չեմ կարող անել դրա հետ»,- ասել է նա:
Հատկանշական է, որ 2015 թ. ապրիլի 6-ից, 116-ամյա Գերթրուդ Ուիվեր Ջերալինի մահից հետո, Թելլին դարձավ աշխարհի ամենատարեց բնակչուհին: Չնայած իր տարիքին՝ Միչիգանի բնակչուհին դադարել է բոուլինգ խաղալուց ընդամենը 103 տարեկանում, իսկ 2013 թ. մայիսին յոթ լոքո է բռնել ամենամյա ձկնորսական խնջույքի ժամանակ:





