Աշտարակի խճուղում ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Հույսի Ավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Մինչև փրկարարների ժամանելը քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո տեղափոխվել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ: «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել նաև ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1949 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



