Առեղծվածային դեպք Արարատի մարզի Մխչան գյուղում. սեփական տանը հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու կիսամոխրացած դին (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԻնչպես նշում է Shamshyan.com-ը՝ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:
Հրշեջները, մարելով տանն առաջացած հրդեհը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 54-ամյա Արթուր Գեղամյանի դին՝ կիսամոխրացած վիճակում:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովսեփ Սաֆարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:
Շարունակությունն այստեղ:




















































