Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ ԿԳՆ-ն արժանացել է Հայրապետական կոնդակի

БЛОГ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր չափազանց հիշարժան և կարևորագույն օր էր ՀՀ ԿԳ նախարարության և անձամբ ինձ համար:

Մայր Աթոռ Սւորն Էջմիածնում ընթերցվեց և ինձ հանձնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` երկար տարիներ Մայր Աթոռի հետ սերտ և արգասաբեր գործունեության համար:

Ստորև ներկայացնում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակից մի հատված՝

«Բարձրյալն Աստուծո բարերար կամքով առիթն ունենք գնահատանքի խոսք ուղղելու ՀՀ Կրթության և գիտության մեծարգո նախարար տիար Արմեն Աշոտյանին, նախարարության բարեջան պաշտոնեությանը, որ նախանձախնդիր հոգով ջանքեր են բերում մեր երկրում կրթության և գիտության զարգացման գործին:

Անհուն ուրախությամբ ենք անդրադառնում, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության արդյունավոր գործունեության բարի արգասիքներն այսօր զգալի են մեր կյանքում: Իրականացվող բարեփոխումներով հնարավորություններ են ստեղծվում ուսումնակրթական ու գիտական հաստատությունների բարվոք գործունեության և արդիական կրթության ապահովման համար:

Մեր ժողովուրդը միշտ ձգտել է համաքայլ ընթանալ կրթական և գիտական զարգացումներին: Խաղաղ, թե աղետալի ժամանակներում հայրենիքում և սփյուռքի համայնքներում հայկական դպրոցը շարունակել է գործել: Գործել է ուսման և լուսավորության հանդեպ մեր ժողովրդի սիրով ու նախանձախնդրությամբ, գիտակցությամբ, որ դպրոցը հայրենիք է, ազգ է, ապագա է: Այսօր նախարարությունը և կրթության անդաստանի երախտարժան մշակները անհոգնաբեկ ջանքեր են ներդնում մեր զավակների սրտում արթուն պահելու համար ուսման սերը, նորարարության ձգտումը, արարելու, կյանքը բարելավելու և կատարելագո ծելու տեսլականը, լինելու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Գնահատելի են արդյունավոր ջանքերը հայեցի կրթությունը ամուր հիմքերի վրա պահելու և զօրացնելու ուղղությամբ, որպեսզի մեր զավակներին միշտ սիրելի ու հարազատ լինեն մայրենի լեզուն ու գիրը, մեր պատմությունն ու մշակույթը, որպեսզի նրանք կարողանան տեսնել ու արժևորել մեր ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեական կյանքում և հավատարիմ հայրենյաց ավանդին՝ շարունակեն մեր ժողովրդի ընթացքը ազգերի կողքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ Կրթության և գիտության նախարարության և մեր Եկեղեցու միջև վերջին տարիներին կարևոր գործակցություն է ձևավորվել՝ առավել արդյունավոր ու նպատակային դարձնելու համար նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործը: Համատեղ իրագործված ծրագրերը, հատկապես հանրակրթական դպրոցներում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին՝ կարևորելով դրանք որպես հի մք կյանքի:

Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված մեզ շնորհված հաջողությունների ու ձեռքբերումների համար՝ Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանին՝ արժանավոր զավակին մեր Սուրբ Եկեղեցու, որ ամենայն նախանձախնդրությամբ իր ավանդն է բերում մեր երկրի և ժողովրդի առաջընթացին, մշտապես աջակից է նաև մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական նախաձեռնություններին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնեությանն ու աշխատակազմին ՝ մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում իրենց ազնիվ նվիրումի և բարի ծառայության համար:

Հայրապետիս աղոթքն է առ Երկնավոր մեր Տերը, որ Իր հովանու ներքո խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու հավատավոր մեր ժողովրդին, առաջնորդի մեզ ճշմարտության Իր Սուրբ Հոգով և օրհնի բարօրության ու առաջընթացի մեր ջանքերը, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը իր ազգաշեն ու հայրենաշեն գործունեության մեջ»:

Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу