Ամանորի շեմին և հետո նոր թանկացումներ են սպասվում. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է... 7 տոկոսով: Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ ամսում 2700–2800 դրամից 3800–4200 դրամ թանկացումը ոչ մի կերպ չի տեղավորվում 7 տոկոսի մեջ: Իհարկե, մսի թանկացում ունեցել ենք նաև նախկինում: Այն ժամանակ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ խորհուրդ տվեցին կարտոֆիլ ուտել: Հիմա, պարզվում է, դա էլ կարող է ճոխություն համարվել ոչ հարուստ մարդկանց համար: Ներկայումս կարտոֆիլի գինը մոտեցել է 300 դրամի սահմանին, ավելին՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ կարտոֆիլի սուր դեֆիցիտ կա, իսկ եղածն էլ, մեղմ ասած, անորակ է: «Փաստի» հետ զրույցում գյուղոլորտի մասնագետները նշում են, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ եղավ ամռանը լոլիկի պարագայում: Ավելին, ոմանց համոզմամբ, մինչև տարեվերջ մսի հերթական գնաճը կարձանագրվի, իսկ Ամանորից հետո հնարավոր է կարտոֆիլի գնի նոր բարձրացում: Գուցե սպասենք հերթական խորհրդին՝ ասենք, մակարոնեղեն ուտելու կոչո՞վ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



