Մեքսիկայի նախագահը Թրամփի փեսային կպարգեւատրի Ացտեկյան արծվի շքանշանով. CNN
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին կհանձնի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգեւը՝ Ացտեկյան արծվի շքանաշանը: Պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում, որտեղ տեղի կունենա G20 գագաթաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի փեսան Է, այդ պարգեւին Է արժանացել 2017 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի պաշտոնակալության պահից մեքսիկա-ամերիկյան հարաբերությունների համակարգման բնագավառում իր ներդրած ավանդի համար: Ամենից առաջ նշված Է ավագ խորհրդականի դերը նոր առեւտրական պայմանագրի կնքման գործում՝ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրի (NAFTA) փոխարեն, պարզաբանում Է հեռուստաընկերությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է լատինամերիկյան երկրի Էկոնոմիկայի նախարար Իլդեֆոնսո Գուախարդոն, նոր առեւտրական պայմանագիրը կստորագրվի նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



