Ավտոմեքենա, բնակարան և այլ եկամուտներ. գյուղնախարարի պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է նաև «Mercedes–Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ և 6500 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 12 917 219 ՀՀ դրամ: Նշված եկամտից 11 206 841 ՀՀ դրամը և 35 000 ՀՀ դրամը նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից: Գ. Գևորգյանը նաև այլ եկամուտներ է հայտարարագրել, որը կազմել է 1 675 378 ՀՀ դրամ:
Նշենք, որ մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը Գեղամ Գևորգյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



