Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին ընկել է գնացքի տակ և մահացել
ОБЩЕСТВОԵրեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հեռավորության վրա անհնար է արգելակել. քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ:
Դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն արձանագրել են, որ քաղաքացին տեղում մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



