Հինգ կուսակցություն հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ է բացել
ПОЛИТИКАՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն պարբերաբար ներկայացնում է տեղեկանք հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների վերաբերյալ: Նոյեմբերի 9-ի դրությամբ` հանրաքվեի քարոզչության ֆինասնավորման 5 հիմնադրամ է բացվել` Հայ Ազգային կոնգրես, Հայ աստանի Հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն» և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունների կողմից: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ԿԲ-ի տվյալների համաձայն` ՀԱԿ-ի քարոզչական հիմնադրամ մուտքագրվել է 1 միլիոն 527 հազար 711 դրամ, ՀՀԿ-ի քարոզչական հիմնադրամ մուտքագրվել է 25 միլիոն դրամ, ծախսեր են կատարվել միայն ՀՀԿ քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից, ծախսվել է 4 միլիոն 184 հազար 400 դրամ: Մյուս կուսակցությունների պարագայում որևէ գործարք չի կատարվել:
Դեկտեմբերի 6-ին կկանցկացվի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:



