Վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին. Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Իմ քայլի» հանդիպումների գրաֆիկը
ПОЛИТИКА«Վաղը մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և ես իհարկե վաղվանից ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին»: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և հրապարակեց իրենց հանդիպումների վաղվա գրաֆիկը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում: Փաշինյանը ակնկալում է հանդիպումներ «բարձր և հաղթական տրամադրությամբ». նա նաև հայտնեց, որ մյուս օրերի գրաֆիկները ևս ինքը նախապես կհրապարակի:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



