Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ կիրառված բռնությունը և ամոթանք է տվել նրանց, ում գործողությունների հետևանքով տուժել են օրինապահ մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները և լրագրողները:
«Շնորհակալության մեր իրավապահ մարմիններին իրենց խիզախության և պրոֆեսիոնալիզմի համար: Ամոթ նրանց, ովքեր հարձակվել են նրանց վրա: Ամոթ նրանց, ովքեր բռնություն են գործադրել այլ քաղաքացիների նկատմամբ: Հանրապետությունում տեղ չկա նման բռնությանը», -РИА Новости-ի փոխանցմամ՝ թվիթերյան իր էջում գրել է Մակրոնը:
Վերջին տվյալներով՝ «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ցույցերին շուրջ 100 000 մարդ է մասնակցել, 130-ը ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ ցույցերը լուսաբանելիս տուժել էին RT France հեռուստաալիքի թղթակիցները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



