Ереван, 21.Март.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ-ում սկսկում է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա տնտեսական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան (թարմացված)

ОБЩЕСТВО

20:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաերևանյան երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեց՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։ Նա շեշտեց, որ ինքը հպարտ է քայլերթին մասնակցած յուրաքանչյուրի համար։

«Մենք իրականացրեցին 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- շարունկեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս երթը մի քանի խորհորդ ուներ։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվեց, որ «իրենց կամքը քարից էլ ուժեղ է, իսկ հոգին հանձնվել չգիտի»։

«Փաստվեց՝ ազատ ու երջանիկ ՀՀ կառուցելու ճանապարհին մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, վայելում ենք մանդատը, ժողովրդի իշխանությամբ ՀՀ-ն կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ցանկանում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս համաերևանյան քայլեթի խորհուրդներից մեկը համարում է քավությունը, քանի որ այս երթը որակում է քավության ճանապարհ․ «Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք ՀՀ-ն՝ կառավարության կարգավիճակով, իշխանության կարգավիճակով, և սա քավության երթ էր՝ մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար։ Սա քավություն էր բոլոր այն քաղաքացիներից, որոնք այս ընթացքում որևէ կերպ հիասթափվել ու դառնացել են»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Վերջինս այսօրվա իրականացրած երթը նաև յուրահատուկ ուխտագնացություն է համարում մայրաքաղաքի փողոցներով։ Նրա կարծիքով՝ այս քայլերթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրենք հավատարիմ են իրենց անցած ճանապարհին ու թավշա հեղափոխության հիմքերին։

«Մեզ ոչինչ չի ստիպի շեղվել ժողովրդին, հայրենիքին ու ապագային ծառայելու ճանապարհից։ Հիշում եք՝ հեղափոխության օրերին, կարծեմ ապրիլի 10-ին,  մեր թիմի ու ձեր անունից լիալազորված հայտարարեցի, որ ՀՀ-ում մեկնարկում է ոչ բռնի, ժողովրդական ու թավշյա հեղափոխությունը, և այդպես էլ եղավ։ Հիմա այստեղից ուզում եմ ազդարարել , որ ՀՀ-ում սկսվում է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա տնտեսական հեղափոխություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը՝ ավարտելով նաև երթը։



18:50

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն արդեն Կենտրոն վարչական շրջանում է, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի քայլերթը։ Փաշինյանը ներողություն խնդրեց այն վարչական շրջանի ներկայացուցիչներից, որտեղ ինքը չհասցրեց լինել։

Հանրահավաք չի լինի, պարզապես Փաշինյանը փոքրիկ ուղերձով հանդես կգա։



18:30

ՆիկոլՓաշինյանի գլխավորած քայլարշավի մասնակիցները հասան Էրեբունի վարչական շրջան: Քայլարշավի ժամանակ Փաշինյանը հասցրեց լինել Երևանի 8 վարչական շրջաններում։ Նա ներողություն խնդրեց մյուս վարչական շրջանների բնակիչներից, որոնց այցելել չհասցրեց։ Նրա խոսքով՝ քայլարշավի վերջում հանրահավաք չի լինի։

18:00

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը հասավ Շենգավիթ վարչական շրջան։ Այստեղ էլ երթի մասնակիցները գունավոր ճայթռուկներ վառեցին։

Շենգավիթ վարչական շրջանում մի խումբ քաղաքացիներ միացան քայլերթին։

16։33


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլարշավով հասավ Երևանի Մալաթի–Սեբաստիա վարչական շրջան։ Ճանապարհին մի խումբ քաղաքացիներ նրան դիմավորեցին և փոքրիկ հյուրասիրություն եղավ։ 

Նիկոլ Փաշինյանի քայլարշավին միացավ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։


Այստեղ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և այլք գունավոր ճայթռուկներ վառեցին։ 

16։19

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կքայլի մինչև Շենգավիթ վարչական շրջան, որտեղից էլ կտեղեկացվի երթուղու և քայլարշավի ավարտի մասին։

Նրա խոսքով՝ նման քայլարշավներ անցկացվելու են ընտրություններից հետո նույնպես, քանի որ, ըստ նրա, սա քաղաքացիների հետ կապը պահելու լավ հնարավորություն է։ 

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ինքը շարունակելու է այս ձեռագրով աշխատել։

 

15:53 

Այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը գտնվում է Աջափնյակ վարչական շրջնում։  Նրանց միացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ 

Փաշինյանը, դիմելով Աջափնյակի բնակիչներին, հայտարարեց, որ հավատում է ժողոորդի ստեղածար տաղանդին, աշխատասիրությանը։  Ըստ նրա՝ այս քայլարշավով ավարտվում է մարտի 31-ին սկսած քայլարշավի փուլը։

Երթն ընթանում  է «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով։

14:56


Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորություններ են ստեղծում:

«Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտեղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չի՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չի, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է: Կախարդական փայտիկ չի՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որպեսզի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որպեսզի կարողանան հարստանալ և հարստացնել:

 


14:08

Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ. Փաշինյանի արձագանքը Սեֆիլյանին


Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին համերևանյան երթին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց.  

«Բա ի՞նչ ենք արել, սևաթույր պաստառները չե՞ք տեսել…Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,-նշեց նա: 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի մեկ այլ հայտարարությանը, թե մինչև 2020 թ-ի ընտրությունը պետք է հեղափոխություն, իշխանափոխություն տեղի ունենա նաև Արցախում, որպեսզի պայթյուն չլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն ասել է՝ լիարժեք աջակցությունն է հայտնում Արցախի իշխանություններին և ժողովրդին և համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, և ժողովուրդը կընտրի իշխանություն, որոշիչ ուժը Արցախն է:

 



13:59

Բարձրանալու են 350 հազար մարդու աշխատավարձերն ու 85 հազար մարդու թոշակները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ: «Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը: 


Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են:  «2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու են: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:


13:08 

Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը մեկնարկել է Նոր Նորքի 6-րդ զանգվածից արդեն հասել է Քանաքեռ- Զեյթուն: Փաշինյանի հորդորով երթի մասնակիցները ծափահարություններով ողջունում են իրենց հանդիպող քաղաքացիներին: 

Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա երթով մենք ամփոփում ենք ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը, և այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միլիոնավոր հայերի մասնակցությամբ, այնպես էլ տնտեսական հեղափոխությանը մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի»: 

«Ով հաղթած է, «սիգնալ» տա», «Կեցցե, հայ ժողովուրդը» վանկարկումներով քայլերթը շարունակվում է:




11:56

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան քայլերթը: «Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- նշեց Փաշինյանը:

Նա լրագրողներին նաև հիշեցրեց, որ երեկ հորդորել էր, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ըստ միջազգային չափորոշիչների՝ ինքը վարչական ռեսուրսներ է չարաշահել, հրապարկել այդ չափորոշիչները:

«Եկեք հրապարկենք չափանիշները, տեսնենք, որ մերկապարանոց հայտարարություններ չլինեն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ, անդրադառնալով ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է, Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն»,-նշել էր նա:


10:46 

Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ:

Այս մասին համաերևանյան երթի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ըստ էության երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, և կարող են ասել, որ շարժման հարթակը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ըստ նրա՝ խոստացել էին, որ ժողովրդի կամքը կդառնա քաղաքական գործոն, և այդպես էլ եղավ:





«Մենք ձեզ խոստացանք, որ ՀՀ-ում արմատախիլ կարվի ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների ենթարկելու պրակտիկան և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ձեզ խոստացել էինք՝ ՀՀ-ում արմատախիլ կարվեն մենաշնորհները, և հիմա այսօր ՀՀ ոչ մի շուկայում չկա մուտքի որևէ խոչընդոտ, այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,-շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կատարել են կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու պարտավորությունը: Նա ընդգծեց՝ մարդկանց մանդատը ստանալու պարագայում  իրենց կառավարությունը այդ պարտավորությունը կշարունակի լիարժեք կատարել, ապա ընդգծեց, որ խոստացել էին, որ ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, և այդ պարտավորությունն էլ են կատարել:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ խոստացել էին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և կատարել են: «ՀՀ-ում իշխանությունը լիարժեք վերադարձված է քաղաքացուն, ժողովրդին, և առաջիկա ընտրություններում չկա որևէ այլ ուժ, պարզապես գոյություն չունի, բացի ժողովրդից, ով իրավունք ունի և հնարավորություն ունի որոշելու, թե ով լինի պատգամավոր, ով լինի վարչապետ, ով լինի իշխանություն»,-ընդգծեց նա:

Վերջինս նաև հայտարարեց, որ վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: «Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,- նշեց Փաշինյանը:





9:59 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում: Երթը սկսվում է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից: 

«Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը:


Երթուղին հետևյալն է. 

Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ: 




 
Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможности