ԱՄՆ-ում ձերբակալել են Հոնդուրասի նախագահի եղբորը
МЕЖДУНАРОДНОЕՀոնդուրասի գործող նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի եղբայրը՝ 40-ամյա իրավաբան Խուան Անտոնիո Էրնանդեսը ձերբակալվել է Մայամիում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Հոնդուրասի նախագահի մամուլի ծառայությանը:
Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էրնանդեսը տեղյակ է իրավիճակի մասին, սակայն որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել:
«Քաղաքացի Խուան Անտոնիո Էրնանդեսի, ինչպես և ցանկացած այլ հոնդուրասցու դեպքում նախագահն ու նրա կառավարությունը հավատարիմ են այն դիրքորոշմանը, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատվություն կրում իր գործողությունների համար և այդ պատասխանատվությունը չի կարող դրվել մյուսների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նախագահի եղբոր ձերբակալության պատճառը չի նշվում, սակայն լրատվամիջոցները որպես հնարավոր պատճառ նշում են թմրանութերի առքուվաճառքը:



