Շիրակում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը. գնացքում եղել են մեծ թվով քաղաքացիներ. Shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-y, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



