Վալերիյ Օսիպյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ քննարկել է Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր
ОБЩЕСТВОՆոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն:
Վալերիյ Օսիպյանը կարևորել է Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն՝ անձամբ ծանոթանալու Կազմակերպության կարողություններին:



