Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունները
ОБЩЕСТВОՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում նախագծի քննարկման արդյունքներով ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:
Այն ներառում է և պատգամավորների, և կառավարությունների առաջարկները: Հավանության արժանացած փոփոխությունների համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ:
«Տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես ծախսերի կառուցվածքում»,-ասաց նա:



