Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված մեքենաների խնդրին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ եւ առողջապահության նախարարություններ:
Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք եւ շուկայական գներով դիզվառելիք:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ եւ անցակետի իշխանությունների հետ, մինչեւ վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



