Մոսկվայում մահացել է երգիչ Եվգենի Օսինը
МЕЖДУНАРОДНОЕ54 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս երգիչ Եվգենի Օսինը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երգիչը մահացել է Մոսկվայի իր տանը:
Աղբյուրը հաղորդում է, որ դրանից առաջ նա օրերով կապի դուրս չէր եկել:
Նախնական տվյալներով՝ երգիչը մահացել է սրտի կանգից: Հաղորդվում է, որ վերջին մեկ շաբաթում նա շատ ալկոհոլային ըմպելիքներ է օգտագործել:
Մեկ տարի առաջ երգիչը տեղափոխվել էր ալկոհոլային կախվածության բուժման վերականգնողական կենտրոններից մեկը: Հայտնի է, որ 52-ամյա երաժիշտը մենակ էր ապրում. նա չէր կարողանում քայլել:
Եվգենի Օսինը ծնվել է 1964-ի հոկտեմբերի 4-ին: Երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 14 տարեկանում: Առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել «Плачет девушка в автомате», «А когда на море качка», «Не верю», «Восьмое марта» և այլ երգերի շնորհիվ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



