Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ
ОБЩЕСТВО«Դինամո» մարզադահլիճում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցավ Հայաստանի առաջնության մրցաշարը, որտեղ իրենց մարտերով հանդես եկան Դուքենդո ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզիկները։
Միջոցառման պատվավոր հյուրն էր «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Հյուրերի թվում էին նաև սպորտի վաստակավոր մարզիչներ, դերասաններ և այլք:
Ի դեպ, Աշխարհի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի և Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի կողմից Արման Վարդանյանին շնորհվեց Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի պատվոգիր:
Վարդանյանն իր ելույթում նախևառաջ շնորհակալություն հայտնեց նման գնահատականի արժանացնելու համար, ապա իր հիացմունքն արտահայտեց նոր սերնդի վերաբերյալ:
Նա նկատեց՝ այս երեխաների մեջ են գտնվում մեր հայրենիքի ապագա պաշտպանները, որոնց աչքերից երևում է պատասխանատվության և հայրենասիրության մեծ զգացում։
Վարդանյանի խոսքով՝ պատերազմող երկրի համար շատ կարևոր է, որ նոր սերունդն իր մեջ կրի այդ արժեքները:
«Միասնություն» շարժման ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը, մարզիչներին՝ իրենց կատարած անձնվեր գործի համար՝ ընդգծելով, որ նման կրթությամբ ու մոտեցումով միայն կարելի է ճիշտ դաստիարակել հայ ժողովրդի զավակներին:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին մոտ 350-400 տարբեր քաշային կարգի մարզիկներ: Վերջիններս ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:



